երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Պետք է կարողանանք ազգովի, բոլորով ոտքի կանգնել ու փրկենք գոնե Հայաստանը, Արցախն արդեն կորցրել ենք․ Գարիկ Գալեյան

Պետք է կարողանանք ազգովի, բոլորով ոտքի կանգնել ու փրկենք գոնե Հայաստանը, Արցախն արդեն կորցրել ենք․ Գարիկ Գալեյան

Հասկացան, որ մոտակա ժամանակներս տարածք չունենք հանձնելու, դրա համար երևի ինձ բաց թողեցին։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Որդիների կանչ» ՀԿ–ի անդամ Գարիկ Գալեյանը, ում քիչ առաջ դատարանը ազատ արձակեց՝ խափանման միջոց կիրառելով տնային կալանքը։

«Պետք է կարողանանք ազգովի, բոլորով ոտքի կանգնել ու փրկենք գոնե Հայաստանը, Արցախը արդեն կորցրել ենք։ Գրեթե վստահ եմ, որ Արցախը հանձնում էին, դրա համար էլ ես անազատության մեջ էի, քանի որ արժանապատիվ ՀՀ քաղաքացիները ու ծնողներն են միայն խանգարում դրան», - ասաց Գալեյանը։

 

 

  • Կիսվել: