Պետք է հասկանալ, թե ինչու փոխվեցին Ռուսաստանի հարաբերությունները Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ․ վարչապետ
Եթե մենք չփոխենք մեր հարաբերությունները տարածաշրջանում, ապա չենք կարողանա կառավարել այն սպառնալիքները, որոնք կան, բայց մեր ցանկությունը բավարար չէ, մենք պետք է ավելի ճկուն լինենք, քան կարծում ենք։ Հունվարի 10-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա նշեց, որ հարկավոր է հասկանալ՝ ինչու եւ ինչպես փոխվեցին Ռուսաստանի եւ Թուրքիայի հարաբերությունները եւ ինչ է դա նշանակում Հայաստանի համար։ Պետք է հասկանալ՝ ինչ ազդեցություն է դա թողնում մեզ վրա։
Մենք պետք է պատասխանենք հետեւյալ հարցերին․ ինչպիսի՞ դիրքորոշում ենք որդեգրում տարածաշրջանում։ Ինչպես հարեւան եւ գործընկե՞ր, թե՞ որպես ֆորպոստ։ Թե պատմական արդարության մարտի՞կ։ Թե՞ որպես պետություն, որը պետք է դասեր տա այլ երկրներին»,- հարցեր հնչեցրեց Փաշինյանը։
Նա նշեց այս ամբողջ ցանկը, որից պետք է ընտրություն կատարել։
«Հայաստանի կառավարությունը կատարել է այդ ընտրությունը, բայց այն կարող է անընդունելի լինել։ Մենք պետք է հասկանանք՝ աշխարհից գնալ դեպի տարածաշրջան, թե՞ տարածաշրջանից դեպի աշխարհ։ Պատմականորեն մենք արել ենք առաջինը։ Սա այն հիմնական հարցն է, որին պետք է պատասխանել։ Մենք պետք է տարածաշրջանից գնանք դեպի աշխարհ»,- եզրափակեց կառավարության ղեկավարը։