հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Պետք է հասկանալ խոսքերը շահարկելու ողջ վտանգը․ Զախարովան՝ ՀԱՊԿ-ի վերաբերյալ Փաշինյանի հայտարարության մասին

Պետք է հասկանալ խոսքերը շահարկելու ողջ վտանգը․ Զախարովան՝ ՀԱՊԿ-ի վերաբերյալ Փաշինյանի հայտարարության մասին

Ես չեմ հասկանում, թե տեխնիկապես ինչպես են այդ ամենը պատկերացնում, եւ մենք բազմիցս խոսել ենք այդ մասին: Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքը, թե ՀԱՊԿ-ն հեռացել կամ հեռանում է Հայաստանից։

«Եթե ​​սա խոսքի ձեւ է, ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու վերաբերյալ դիրքորոշումը լոբբինգ անելու համար, ապա, ես կարծում եմ, պետք է հասկանալ խոսքերը շահարկելու ողջ վտանգը։ Ինչպե՞ս կարող է ՀԱՊԿ-ն դուրս գալ Հայաստանից․․․մենք այդ մասին խոսել ենք։ Այնքան էլ հասկանալի չէ, թե ինչի մասին է խոսքը», - նկատել է Զախարովան։

Մայիսի 22-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր՝ չի բացառում, որ ՀՀ-ն կարող է դե յուրե որոշում կայացնել ՀԱՊԿ-ում անդամությունը դադարեցնելու կամ սառեցնելու վերաբերյալ, բայց դա տեղի կունենա միայն այն պարագայում, երբ մենք արձանագրենք, որ ՀԱՊԿ-ը դուրս է եկել ՀՀ-ից․

«Եթե մեր արձանագրումը լինի, որ ՀԱՊԿ-ը դուրս է եկել ՀՀ-ից, ՀԱՊԿ անդամի դե յուրե եւ ոչինչ չտվող կարգավիճակը ընդամենը մեզ խանգարելու է այլ երկրների հետ անվտանգային օրակարգ քննարկել։ Դուք գիտեք՝ ՀՀ-ն սպառազինության ոլորտում այլ առաջարկներ չի ունեցե՞լ, կամ հնարավորություններ այլ երկրներից սպառազինություն կամ ռազմական տեխնիկա ձեռք բերելու։ Իհարկե, էդ հնարավորությունները եղել են, բայց էդ հնարավորությունների փակ լինելը հիմանակում բացատրվել է ՀՀ-ի՝ ՀԱՊԿ անդամ լինելով։ Ասվել Է՝ դուք ՀԱՊԿ անդամ եք, ի՞նչ քննարկենք ձեզ հետ»։

  • Կիսվել: