ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Պետք է արձանագրել, որ ռուսական կառավարությունը Հայաստանին լքել է. Ռոթ

Պետք է արձանագրել, որ ռուսական կառավարությունը Հայաստանին լքել է. Ռոթ

Պետք է արձանագրել, որ ռուսական ռեժիմը, ռուսական կառավարությունը Հայաստանին լքել է: Այս մասին այսօր Երեւանում մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Գերմանիայի Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միխայել Ռոթը:

Նա անդրադարձավ այն հարցին, որ ՌԴ պաշտոնյաները հայտարարում են, թե ԵՄ առաքելությունը Հայաստանում նպատակ ունի դուրս մղել Ռուսաստանին Հայաստանից:

Այս առնչությամբ Ռոթն ասաց. ՛՛Ռուսաստանի ԱԳ նախարարը անընդմեջ շարունակում է իր իմպերիալսիտական արտաքին քաղաքականությունը՝ տարածելով Կրեմլի պրոպագանդան:

ԵՄ առաքելությունը Հայաստանում է հայկական կողմի հրավերով, մենք ինքնակամ չենք ներկայացել՝ ապահովելու հայ ժողովրդի անվտնգությունը: Մենք օկուպանտներ չենք, այլ համագործակցելով ՀՀ իշխանությունների հետ՝ նպաստում ենք տարածաշրջանում խաղաղության եւ կայունության ամրապնդմանը:

Այն դեպքում, երբ այստեղ ծանր զրահատեխնիկայով զինված ռուսական ուժեր են ներկա տարածաշրջանում, ի տարբերություն նրանց՝ մենք այստեղ ենք քաղաքացիական առաքելությամբ՛՛:

  • Կիսվել: