ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Պետք է ապահովել քաղաքական կայունություն և համերաշխություն, այլապես կարող է լինել նաև տնտեսական աղետ․ Արկադի Խաչատրյան

Պետք է ապահովել քաղաքական կայունություն և համերաշխություն, այլապես կարող է լինել նաև տնտեսական աղետ․ Արկադի Խաչատրյան

2021-ի պետբյուջեի նախագիծը, որը մշակվել է Արցախյան պատերազմից առաջ, չի արտացոլում ներկայիս իրողությունները և մարտահրավերները: Այդ մասին խորհրդարանում նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Արկադի Խաչատրյանը: 

«Հուսալքությունը և հուսահատությունը, տնտեսական անորոշություններն իրենց արտացոլումն են գտնում քաղաքացիների և տնտեսվարողների վարքագծի, տնտեսական որոշումների վրա, և այս անկայունյության պայմաններում չենք կարող խոսել տնտեսության և արդյունաբերության արդիականացման մասին: Պատերազմն իր ազդեցությունը թողեց նաև մեր ժողովրդագրական վիճակի վրա: Եվ եթե այս պայմաներում շատ արագ չկարողանանք կարգավորել իրավիճակը, դա կբերի նաև արտագաղթի»,- ասաց պատգամավորը:

Նա նշեց, որ պետք է փոխել միջավայրը, կայունացնել երկրում իրավիճակը, որը կփոխի մարդկանց վարքագիծը:

«Միջոցառումները պետք է կատարվեն շատ արագ՝ պետք է ապահովել քաղաքական կայունություն և համերաշխություն, այլապես կարող է լինել նաև տնտեսական աղետ»,- ընդգծեց Խաչատրյանը՝ հավելելով. «Գոտիները պետք է ձգել, ծախսերն ուղղել խիստ արդյունավետ ուղղություններով, մեր երկրին անվտանգային նոր ռազմավարություն է պետք, լուծումը անցումային տեխնոկրատ կառավարության ստեղծումն է, որը կկարողանա մոբիլիզացնել բոլոր կարող ուժերը՝ առանց սևի և սպիտակի»:

  • Կիսվել: