ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Պետք է ամբողջությամբ ապահովել Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը․ Հայաստանում և Վրաստանում Դանիայի դեսպան

Պետք է ամբողջությամբ ապահովել Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը․ Հայաստանում և Վրաստանում Դանիայի դեսպան

Հայաստանում և Վրաստանում Դանիայի դեսպան Անն Թոֆթ Սորենսենը թվիթերյան էջում գրել է․

«ԵՄ-ն անհանգստացած է Լաչինի միջանցքի շուրջ տեղի ունեցող զարգացումներով և վերահաստատում է Ադրբեջանին ուղղված իր կոչը՝ ամբողջությամբ վերականգնել միջանցքով ազատ տեղաշարժը։

ԵՄ-ն ավելի ու ավելի է տագնապում Հայաստանի հումանիտար բացասական հետևանքներից, ինչը լարվածություն է առաջացնում՝ վնասելով վստահության ամրապնդման համար այնքան անհրաժեշտ ջանքերին»։

  • Կիսվել: