երեքշաբթի, հուլիս 7
7 / 7 / 2026
Պետք չէ «ձեռ առնել», հետաձգել հարսանիքները, պետք չէ իրար տեսնել. Էդմոն Մարուքյանի կոչը

Պետք չէ «ձեռ առնել», հետաձգել հարսանիքները, պետք չէ իրար տեսնել. Էդմոն Մարուքյանի կոչը

Պետք չէ «ձեռ առնել», հումորներ անել, չնայած մեկ-մեկ կատակ էլ է պետք, պետք է լինենք տոտալ կարգապահ ու առանց պանիկայի անել այն, ինչ պետք է անել: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել է Էդմոն Մարուքյանը՝ խոսելով Կորոնավիրուսի դեմ պայքարի մասին:

ԱԺ պատգամավորի խոսքերով, այն երկրները, որոնք կարգապահ կերպով պայքարել են համաճարակի դեմ, հաջողությունների են հասել: 

Մարուքյանի խոսքերով, ոչ թե իրար տեսնելիս պետք չէ բարևել, այլ ընդհանրապես պետք չէ իրար տեսնել, դրա փոխարեն խոսել հեռախոսով, սկայպով, իրար հետ շփվել այդպես: Տեսնելիս չբարևելը չի փրկում կորոնավիրուսից:

ԱԺ պատգամավորը հայտարարել է, որ պետք է արգելել օպերաները, թատրոնները, բալետները, համերգները: Պետությունը պետք է միջամտի.

«Ինձ մարդ է գրել ու հարցրել՝ պետությունն արգելե՞լ է հարսանիքը, եթե արգելել է, չանեն: Ես ասացի, որ պետք չէ անել, մի արեք հարսանիք, հետաձգեք:

  • Կիսվել: