Պետբյուջեից Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը հատկացումները կկազմեն 503.6 մլրդ դրամ
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը հաջորդ տարվա պետբյուջեից կհատկացվի 503.6 մլրդ դրամ, ինչն ավելի է նախորդ տարվա համեմատ: Այս մասին «Հայաստանի Հանրապետության 2021թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկմանն ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը:
«ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը 2021-ի բյուջեի նախագծով հատկացվել է 503.6 մլրդ դրամ՝ թվով 11 ծրագրերում ընդգրկված 99 միջոցառումների համար: Այս ցուցանիշը 10.7 մլրդ դրամով ավելի է 2020 թվականի պետբյուջեով նախատեսված ծրագրից, աճը կազմել է 2.2 տոկոս»,- ասաց Բաթոյանը:
Ժողովրդագրական վիճակի բարելավմանը վերաբերող ծրագրերում արվել են ավելացումներ: Պետբյուջեով նախատեսված չափաքանակը 7.2 մլրդ դրամով ավելին է՝ նախորդ տարվա համեմատ: Նպաստների, կենսաթոշակների բարձրացումներ այս իրավիճակում ասյ բյուջեով նախատեսված չեն:


