ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Պետական լիազոր մարմինները պարտավոր են բոլոր հնարավոր լծակները կիրառել անհետ կորածների ու գերիների հարազատների հետ արդյունավետ հաղորդակվելու ուղղությամբ․ Արցախի ՄԻՊ

Պետական լիազոր մարմինները պարտավոր են բոլոր հնարավոր լծակները կիրառել անհետ կորածների ու գերիների հարազատների հետ արդյունավետ հաղորդակվելու ուղղությամբ․ Արցախի ՄԻՊ

Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը երեկ այցելել էր Ստեփանակերտի Ազատամարտիկների փողոցը փակած՝ անհայտ կորած զինծառայողների մի խումբ հարազատների, լսել նրանց մտահոգությունները, ներկայացրել մեր կատարած աշխատանքներն ու իմ դիրքորոշումները:  Այս մասին նա գրել է ֆեյսբուքում
 
«Պետական լիազոր մարմինները պարտավոր են բոլոր հնարավոր լծակները կիրառել մարդասիրական հարցերի առավելագույնս արագ կարգավորման և անհայտ կորածների ու գերիների հարազատների հետ արդյունավետ ու կանոնավոր հաղորդակցության վարման ուղղությամբ»,- գրել է Բեգլարյանը՝ հրապարակելով ռեպորտաժ։
 

  • Կիսվել: