ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Պեսկովը՝ ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի ու Ղազախստանի համագործակցության մասին

Պեսկովը՝ ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի ու Ղազախստանի համագործակցության մասին

ՆԱՏՕ-ի ծրագրերին նախկին ԽՍՀՄ երկրների մասնակցությունը պետք չէ համեմատել նրա քաղաքական և ռազմական ենթակառուցվածքներին ինտեգրման հետ: Այսպես է կարծում: Այս մասին ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյոք դաշինքի անդամների հետ քննարկվե՞լ է Ռուսաստանի դիրքորոշումը նախկին ԽՍՀՄ երկրների, այդ թվում՝ Ռուսաստանի դաշնակիցներ Ղազախստանի և Հայաստանի հետ Հյուսիսատլանտյան դաշինքի համագործակցության վերաբերյալ: 

Պատասխանելով հարցն, թե որքանով է դա թույլատրելի՝ Պեսկովն ասել է. ՛՛Դրանք միանգամայն տարբեր հարցեր են: Դուք գիտեք, որ նախկին Խորհրդային Միության երկրների մեծ մասի հետ մեզ կապում են դաշնակցային պարտավորությունները ՀԱՊԿ-ի, այլ կառույցների շրջանակներում, և այդ իմաստով, անշուշտ, այդ բոլոր հարցերին բազմից անդրադարձել ենք՛՛: Նա նաև վստահեցրել է, որ քննարկումները շարունակվում են:

Ըստ ՌԴ նախագահի մամուլի խոսնակի՝ ՆԱՏՕ-ի հետ այդ երկրների համագործակցության թույլատրելիությունը կախված է թե՛ կոնկրետ ծրագրերից, թե՛ նրանց մասնակցության բնույթից ու խորությունից:

  • Կիսվել: