ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Պեսկովը հայտնել է, որ ՀԱՊԿ-ը քննարկել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին խաղաղապահների մանդատը

Պեսկովը հայտնել է, որ ՀԱՊԿ-ը քննարկել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին խաղաղապահների մանդատը

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ռուս խաղաղապահների մանդատի երկարաձգման թեման շոշափվել է ՀԱՊԿ գագաթնաժողովի ընթացքում, Ռուսաստանի Դաշնությունը կշարունակի մասնակցել կարգավորմանը: Այս մասին այսօր Երևանում ՀԱՊԿ գագաթնաժողովի շրջանակում ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Լրագրողների հետ զրույցում նա, մասնավորապես, նշել է. «Այս թեման շոշափվել է, միանգամայն անկեղծ, շատ ուղիղ, կառուցողական, դեռ ամեն ինչ չէ, որ համաձայնեցված է, կան որոշակի նրբերանգներ, բայց այս թեման օրակարգում է»։

Պեսկովն ընդգծել է, որ ռուսական կողմը ողջունում է բոլոր հնարավոր ջանքերը, որոնք կհանգեցնեն խաղաղ կարգավորման։

«Բայց Ռուսաստանն ինքը շարունակում է շատ կարևոր դեր խաղալ: Ռուսաստանի բոլոր առաջարկները ֆիքսվել են Երևանի և Բաքվի կողմից: Եվ մենք կշարունակենք մեր ծառայությունները մատուցել այնքանով, որքանով երկրները կարիքը կունենան այդ ծառայությունների»,- ասել է Պեսկովը։

Նա նաև հավելել է, որ ՀԱՊԿ ծառայությունները պահանջված են։

Պեսկովը հիշեցրել է, որ սահմանին իրավիճակի սրումից հետո լիազորված անձանց պատվիրակություն է ուղարկվել զեկույց կազմելու համար։

«Դա երեկ նույնպես քննարկվել է արտգործնախարարների կողմից, այսօր էլ է քննարկվել, այս թեմայով զրույցը կշարունակվի»,- ասել է նա։

  • Կիսվել: