ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Պեկինում Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված միջոցառում է կազմակերպվել

Պեկինում Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված միջոցառում է կազմակերպվել

Ապրիլի 24-ին Չինաստանում ՀՀ դեսպանությունում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված հիշատակի միջոցառում։

ԱԳՆ-ից հայտնում են, որ միջոցառումը մեկնարկեց դեսպանության տարածքում խաչքարի մոտ ծաղիկների խոնարհման և խնկարկման արարողությամբ, որին հետևեց մոմավառություն։

Հաջորդիվ ներկաներն ունկնդրեցին հատված Կոմիտասի մասին պատմող «Վարդապետը» փաստավավերագրական ֆիլմից, որին հաջորդեց Չինաստանում ՀՀ դեսպան Վահե Գևորգյանի ելույթը:

Դեսպանն իր խոսքում ոգեկոչեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը, անդրադարձ կատարվեց ցեղասպանությունը վերապրածների՝ հայկական պետականության վերականգնման, հայ ժողովրդի հոգևոր, տնտեսական և մշակութային վերածննդին ուղղված ջանքերին:

 

Միջոցառմանը ներկա էր դեսպանության անձնակազմը, Պեկինի տարբեր համալսարաններում կրթություն ստացող հայ ուսանողներ, ՀՀ քաղաքացիներ։

  • Կիսվել: