երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Պայմանավորվածություն է ձեռք բերվել Հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության հերթական նիստը կազմակերպելու վերաբերյալ. նախարար

Պայմանավորվածություն է ձեռք բերվել Հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության հերթական նիստը կազմակերպելու վերաբերյալ. նախարար

 Հայաստանը շարունակել է ԱՄՆ-ի հետ բարձր մակարդակի երկխոսությունը: Այս մասին ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում ասաց Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը:

«Տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի քարտուղարի այցն Ամերիկայի Միացյալ Նահանգներ: Երկկողմ հանդիպում է տեղի ունեցել երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների միջև:  Պայմանավորվածություն է ձեռք բերվել Հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության հերթական նիստը կազմակերպելու մասին»,- ասաց Միրզոյանը:

ԱԳ նախարարը նաև հիշեցրեց, որ 2021 թվականի ապրիլի 24-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հանդես է եկել Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող ուղերձով։

  • Կիսվել: