հինգշաբթի, դեկտեմբեր 12
12 / 12 / 2024
Փաուերը հավաստել է ԱՄՆ կառավարության աջակցությունը «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը

Փաուերը հավաստել է ԱՄՆ կառավարության աջակցությունը «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ընթացքում ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանթա Փաուերը վերահաստատել է ԱՄՆ-ի աներեր աջակցությունը Հայաստանի դիմակայունությանը, ինքնիշխանությանը, անկախությանը և ժողովրդավարությանը։ Այս մասին հայտնում են USAID Armenia-ից:

ԱՄՆ ՄԶԳ ղեկավար Փաուերը հավաստել է ԱՄՆ կառավարության աջակցությունը ՀՀ վարչապետ Փաշինյանի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը և հանգամանորեն ծանոթացել վարչապետի ներկայացրած՝ զարգացման առաջնահերթ ուղիներին։

Կողմերը քննարկել են նաև Հայաստանի կառավարության աշխատանքը՝ ուղղված տեղահանված անձանց խնդիրների լուծմանը։

ԱՄՆ ՄԶԳ-ն հանձնառու է աջակցել Հայաստանի կառավարությանը՝ դժվարությամբ ձեռք բերված ժողովրդավարական նվաճումների ամրապնդման, բոլորի համար տնտեսական հնարավորությունների ընդլայնման և տևական ու արժանապատիվ խաղաղության հաստատման գործում:

  • Կիսվել: