չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Պատրուշևը ժամանել է Երևան՝ մասնակցելու ՀԱՊԿ գագաթաժողովի նիստին

Պատրուշևը ժամանել է Երևան՝ մասնակցելու ՀԱՊԿ գագաթաժողովի նիստին

ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը ժամանել է Երևան, տեղեկացնում է է ՌԴ Անվտանգության խորհրդի աշխատակազմի մամուլի ծառայությունը։

Ըստ հաղորդագրության՝ Երևանում Նիկոլայ Պատրուշևը կմասնակցի Արտաքին գործերի նախարարների խորհրդի, Պաշտպանության նախարարների խորհրդի և ՀԱՊԿ Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի համատեղ նիստին:

ՀԱՊԿ գագաթաժողովը տեղի է ունենալու այսօր։ Կազմակերպության անդամներն են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղըզստանը, Տաջիկստանը։ 2022 թ. կազմակերպությունում նախագահում է Հայաստանը, եկող տարի նախագահությունն անցնելու է Բելառուսին։

  • Կիսվել: