երկուշաբթի, օգոստոս 10
10 / 8 / 2020
Պատմությունը ո՞նց է ներելու այս ամենը․ Գևորգ Պետրոսյանը՝ հանրաքվեի մասին

Պատմությունը ո՞նց է ներելու այս ամենը․ Գևորգ Պետրոսյանը՝ հանրաքվեի մասին

ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ֆեյսբուքյան գրառմամբ հռետորական հարց է բարձացնում․ բա սա սոցիալական պետությու՞ն է։ 

 «Ամենապարզ հաշվարկներով 3 միլիարդ դրամը լիովին բավարար է՝ 10 հազար անապահով մարդու վիրահատության և մարդկային կյանք փրկելու համար, եթե հաշվի առնենք, որ մեկ վիրահատության միջին գինը տատանվում է մոտավորապես 300 հազար դրամի շրջանակներում:

Դուք պատկերացնում ե՞ք, թե սա ինչ է նշանակում:

Բա իրեն սոցիալական հռչակող պետության իշխանությունն իրավունք ունի՞ իրեն ոչ ձեռնտու մեկ պաշտոնյայից ձերբազատվելու համար խաղալ տասնյակ հազարավոր մարդկանց կյանքի ու առողջության հետ...

Պատմությունը ո՞նց է ներելու այս ամենը...

Ամոթ է, հետ քաշվել է պետք այդ անօրինական ու անտնտեսվար քայլերից...»,- մասնավորապես գրում է նա։

  • Կիսվել: