հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Պատմությունն Ադրբեջանի նախագահի ամենաուժեղ կողմը չէ. Նաղդալյանի պատասխանը` Նժդեհի մասին Ալևի հայտարարությանը

Պատմությունն Ադրբեջանի նախագահի ամենաուժեղ կողմը չէ. Նաղդալյանի պատասխանը` Նժդեհի մասին Ալևի հայտարարությանը

Մեկնաբանելով Իլհամ Ալիևի հայտարարությունը  Հայաստանում Գարեգին Նժդեհի հերոսացման մասով, ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը այսօրվա ասուլիսում նշեց` պատմության իմացությունն Ադրբեջանի նախագահի ամենաուժեղ կողմը չէ:

Նաղդալյաննա ասաց. «Ի պատասխան` ուզում եմ կոչ անել վերանայելու վերաբերմունքը հանցագործ Ռամիլ Սաֆարովի հերոսացման և նման հանցագործությունների խրախուսման հանդեպ»։

Խոսելով պատմամշակութային արժեքների ոչնչացումից, Նաղդալյանն ասաց, որ Հայաստանը բազմիցս ականատես է եղել հայկական պատմամշակութային ժառանգության ոչնչացմանը Ադրբեջանում` օրինակ, ինքնատիպ խաչքարերի ոչնչացումը Նախիջևանում։

Ադրբեջանի կողմից այն մեղադրանքներին, թե Շուշիում վերականգնվող մզկիթը ներկայացվում է որպես իրանական, Աննա Նաղդալյանը պատասխանեց, որ Շուշին ղարաբաղյան հինավուրց քաղաքներից է, իսկ մզկիթը քաղաքի պատմության անբաժանելի մասն է. «Արցախի իշխանությունները մեծ ջանքեր են գործադրում պատմական հուշարձանները պահպանելու համար։ և հարցին համալիր մոտեցում են ցուցաբերում, առանց խտրականության»։

 

 

  • Կիսվել: