չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Պատմե՞մ՝ ոնց էր Քաղավիացիայի պաշտոնյան Սերժ Սարգսյանի անվտանգության աշխատակցի հետ Լիբանանից ադամանդ բերում․ Իոաննիսյան

Պատմե՞մ՝ ոնց էր Քաղավիացիայի պաշտոնյան Սերժ Սարգսյանի անվտանգության աշխատակցի հետ Լիբանանից ադամանդ բերում․ Իոաննիսյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ հիմնադիր, ծրագրերի համակարգող, Հանրային խորհրդի անդամ Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Վատիկանում նախկին դեսպան Միքայել ՄԻնասյանի հերթական հայտարարությանը, որտեղ նա ՀՀ վարչապետին մեղադրում է մաքսանենգ ճանապարհով ադամանդ ներկրելու մեջ։

Նա, մասնավորապես, նշել է․

«Կոռուպցիոներ փեսան, ասում են, ադամանդների «լեվիյ» բիզնես ունենալու մեջ է մեղադրել Նիկոլ Փաշինյանին։

Պատմե՞մ, թե ոնց էր քաղավիացիայի կոմիտեի մի պաշտոնյա (որի մասին Նիկոլ Փաշինյանը նախորդ ասուլիսին ասում էր, որ գործից հազիվ են հանել), Սերժ Սարգսյանի անվտանգության մի հայտնի աշխատակցի հետ Լիբանանից ադամանդ բերում։

Այո, դա քաղավիացիայի այն աշխատակիցն էր, որը ԱԱԾ-ի միջոցով զեկուցում էր, որ «Տաթևիկ Ռևազյանը RyanAir-ի պահակի հետ է բանակցում» (ձևակերպումը Փաշինյանինն է)։

Իրենք երկիրը թալանում էին, գիտեն, թե կարող են բոլորին կոռուպցիոներ ներկայացնեն»։

  • Կիսվել: