երկուշաբթի, ապրիլ 21
21 / 4 / 2025
Պատմական որոշում է կայացվել․ Էստոնիայի ԱԳ նախարարը՝ Հայաստանի վերաբերյալ ԵՄ խորհրդի որոշումերի մասին

Պատմական որոշում է կայացվել․ Էստոնիայի ԱԳ նախարարը՝ Հայաստանի վերաբերյալ ԵՄ խորհրդի որոշումերի մասին

Բրյուսելում այսօր պատմական որոշում է կայացվել․ ԵՄ-ն համաձայնել է և՛ սկսել վիզաների ազատականացման շուրջ երկխոսությունը, և՛ Խաղաղության եվրոպական հիմնադրամի միջոցով Հայաստանին աջակցություն տրամադրել, X-ի իր էջում գրել է Էստոնիայի արտաքին գործերի նախարար Մարգուս Ցահկնան։

«Սա կարևոր հանգրվան է տարածաշրջանում խաղաղության և ժողովրդավարության ճանապարհին: Էստոնիան լիովին աջակցում է այս քայլին»,- գրել է նա։

ԵՄ–ում Չեխիայի պատվիրակությունն էլ իր հերթին հայտնել է, որ «այս կարևոր որոշումներն աջակցում են երկրին, որը, չնայած Ռուսաստանի ճնշմանը, ընտրել է ժողովրդավարության և բարեփոխումների ճանապարհը»:

  • Կիսվել: