երկուշաբթի, հուլիս 1
1 / 7 / 2024
Պատմական հնարավորություն է ստեղծվել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի կնքման համար․ Ադրբեջանում ԱՄՆ դեսպան

Պատմական հնարավորություն է ստեղծվել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի կնքման համար․ Ադրբեջանում ԱՄՆ դեսպան

Պատմական հնարավորություն է ստեղծվել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի կնքման համար։

Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այս մասին հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մարկ Լիբին՝ ելույթ ունենալով ԱՄՆ Անկախության օրվան նվիրված միջոցառմանը։

«Մենք Ադրբեջանին և տարածաշրջանին մաղթում ենք ավելի խորը ապագա գործընկերություն, որն ապահովում է խաղաղություն, առաջընթաց և անվտանգություն։ Այս ամիս մեր ադրբեջանցի գործընկերներն ինձ ասացին, որ Խորհրդային Միության փլուզումից հետո առաջին անգամ՝ մի քանի շաբաթ առաջ Ադրբեջանից ռուսական զորքերի հեռանալուց հետո, երկրի տարածքում այլևս օտարերկրյա զորքեր չկան։ Միևնույն ժամանակ, Ադրբեջանն ու Հայաստանը սկսեցին սահմանազատել, բանակցություններ վարեցին կալանավորների փոխանակման շուրջ և ազդարարեցին, որ ավելի քան երբևէ մոտ են խաղաղության համաձայնագրի ստորագրմանը: Միացյալ Նահանգները նույնպես կարծում է, որ այս ուշագրավ քայլերը պատմական հնարավորությունների պատուհան են բացել»:

Մարկ Լիբիի խոսքով՝ ԱՄՆ-ը կարծում է, որ Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիրը կստեղծի աննախադեպ կայունություն և դուռ կբացի առևտրի և գործնական համագործակցության համար, որը օգուտ կբերի Ադրբեջանին և տարածաշրջանին։ Դեսպանն ընդգծել է նաեւ, որ Միացյալ Նահանգները շարունակելու է կողմերին մոտիվացնել՝ օգտվելու այս հնարավորությունից եւ կանի հնարավոր ամեն ինչ՝ նրանց աջակցելու համար։

  • Կիսվել: