հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Պատկերացնո՞ւմ եք՝ ի՞նչ հզոր ազդեցության լծակներ կստանա Անկարան մեզ համար եղբայրական Լիբանանում, եթե այդ ծրագրերը կյանքի կոչի. իրանագետ

Պատկերացնո՞ւմ եք՝ ի՞նչ հզոր ազդեցության լծակներ կստանա Անկարան մեզ համար եղբայրական Լիբանանում, եթե այդ ծրագրերը կյանքի կոչի. իրանագետ

Թուրքիան բարձրաստիճան պատվիրակության միջոցով առաջարկում է վերակառուցել պայթյունից ավերված Բեյրութի նավահանգիստն, իսկ մինչ այդ իր նավահանգիստներից Մերսինը տրամադրում Լիբանանին՝ անհրաժեշտ բեռներն այդտեղով ստանալու համար։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը։

«Պատկերացնո՞ւմ եք՝ ի՞նչ հզոր ազդեցության լծակներ կստանա Անկարան մեզ համար եղբայրական Լիբանանում, եթե այդ ծրագրերը կյանքի կոչի։

Իսկ մենք երկու օր է քննարկում ենք դեպի Հայաստան այլազգիների ներգաղթ կազմակերպելու, ըստ իս, այս ժամանակահատվածի համար անպատեհ միտքն՝ այն դեպքում, երբ հենց հիմա Բագրատաշենի անցակետում մեր հայրենակիցները պատրաստ են ամեն գնով լքելու Հայաստանը և հասնելու Ռուսաստան»,- գրել է նա։

  • Կիսվել: