կիրակի, հոկտեմբեր 18
18 / 10 / 2026
«Պատիվ ունեմը» պատգամավորի մանդատները կվերցնի վաղը

«Պատիվ ունեմը» պատգամավորի մանդատները կվերցնի վաղը

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը եւ «Հայաստան» դաշինքը վերցրել են իրենց պատգամավորական մանդատները:

ԿԸՀ-ի մամուլի քարտուղար Հերմինե Հարությունյանի փոխանցմամբ՝ ՔՊ-ի լիազոր ներկայացուցիչ Վահագն Հովակիմյանը եւ «Հայաստան» դաշինքի լիազոր ներկայացուցիչ Վահագն Մատինյանը ԿԸՀ-ից վերցրել են իրենց պատգամավորների մանդատները, իսկ «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչը տեղեկացրել է, որ վաղը կմոտենա եւ կվերցնի պատգամավորի մանդատները:

Հիշեցնենք, որ նոր խորհրդարանն ունենալու է 107 պատգամավոր, որոից 71-ը կլինեն ՔՊ-ից, 29-ը՝ Հայաստան» դաշիքնքից եւ 7-ը՝ «Պատիվ ունեմ» դաշինքից:

 

  • Կիսվել: