շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
«Պատիվ ունեմը» Լոռու մարզում ներկայացրել է իրավիճակից երկիրը դուրս բերելու իրենց ծրագիրը

«Պատիվ ունեմը» Լոռու մարզում ներկայացրել է իրավիճակից երկիրը դուրս բերելու իրենց ծրագիրը

«Պատիվ ունեմ» դաշինքը հունիսի 14-ին նախընտրական քարոզարշավ է անցկացնում Լոռու մարզում: Այդ մասին տեղեկանում ենք դաշինքի ֆեյսբուքյան էջից։

 

Դաշինքի ցուցակը գլխավորող, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը և ՀՀԿ նախագահ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը թիմակիցների ուղեկցությամբ համատեղ հանդիպումներ են ունենում մարզի բնակավայրերում:

 

նկար

Հանդիպումների շարքը մեկնարկել է Վանաձորից: Լոռեցիների հետ շփումների ժամանակ նրանք ներկայացնում են «Պատիվ ունեմ» դաշինքի ծրագիրը, ճգնաժամում գտնվող և բազում մարտահրավերների առջև կանգնած մեր պետության համար այս ծանր իրավիճակում պարտադրված արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու՝ դաշինքի դրդապատճառներն ու նպատակը, ստեղծված իրավիճակից երկիրը դուրս բերելու իրենց պատկերացումներն ու ծրագրային լուծումները, ինչպես նաև դաշինքի ներկայանալի թիմի մասնագիտական հնարավորությունները դիվանագիտական, քաղաքական, տնտեսական և այլ ոլորտներում:

 

նկար

«Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչները մարզի բնակիչների հետ շփումների ընթացքում լսում են լոռեցիների մտահոգություններն ու առաջնահերթ լուծում պահանջող խնդիրները, առաջարկում դրանց լուծման ուղիները, պատասխանում բնակիչների հարցերին:

Դաշինքի ցուցակի երկրորդ համար, Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններում ամենօրյա բակային հանդիպումներ է ունենում երևանցիների հետ:

նկար

  • Կիսվել: