երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
«Պատիվ ունեմ»-ը կդիմի հասարակությանը

«Պատիվ ունեմ»-ը կդիմի հասարակությանը

«Պատիվ ունեմ» դաշինքի անդամ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, անդրդառանալով ընտրության արդյունքներին,

«Միանշանակ է, որ պայքարը շարունակվելու է. փնտրում ենք իրավական և քաղաքական գործիքակազմերի լավագույն համադրությունը, որպեսզի ամենաարդյունավետ և երկարաժամկետ պայքարը կարողանանք մղել:

Դաշինքը հանդես կգա առանձին հայտարարությամբ, կդիմի հասարակությանը»։

Հունիսի 20-ին Հայաստանում կայացել են արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Նիկոլ Փաշինյանը գլխավորած ուժը՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, ստացել է ընտրողների 53.92 տոկոս ձայները:

Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների արդյունքներով նոր խորհրդարանում կլինեն երեք քաղաքական ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիրը», «Հայաստան» դաշինքը և «Պատիվ ունեմ» դաշինքը: «Պատիվ ունեմ» դաշինքը չի հաղթահարել անցողիկ շեմը, և խորհրդարանում կլինի իրավունքի ուժով:

  • Կիսվել: