շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
«Պատիվ ունեմ» խմբակցությունը լքել է դահլիճը, իսկ «Հայաստան» խմբակցությունը մասնակցում է կառավարության ծրագրի քննարկմանը

«Պատիվ ունեմ» խմբակցությունը լքել է դահլիճը, իսկ «Հայաստան» խմբակցությունը մասնակցում է կառավարության ծրագրի քննարկմանը

Մեկնարկել է Ազգային ժողովի ութերորդ գումարման առաջին նստաշրջանի հերթական նիստը: Օրակարգում ՀՀ կառավարության ծրագիրն է: 

ԱԺ նիստի մեկնարկին «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը հայտարարեց, որ իրենք ի նշան բողոքի, լքում են նիստերի դահլիճը և կվերադառնան հարցեր ուղղելու և ելույթների ժամանակ:

Իսկ «Հայաստան» խմբակցությունը հայտարարեց, որ կառավարության ծրագրի քննարկման ժամանակ կմնան դահլիճում ու կօգտվեն հարցեր ուղղելու և ելույթներ ունենալու իրենց իրավունքից:

Այս պահին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունենում՝ ներկայացնելով կառավարության ծրագիրը:

 

  • Կիսվել: