հինգշաբթի, հուլիս 23
23 / 7 / 2026
Պատիվ ունեցա ներկա լինելու ՆԱՏՕ-ի և գործընկեր երկրների ԱԳ նախարարների պաշտոնական ընթրիքին․ Միրզոյան

Պատիվ ունեցա ներկա լինելու ՆԱՏՕ-ի և գործընկեր երկրների ԱԳ նախարարների պաշտոնական ընթրիքին․ Միրզոյան

Արտգործնախարար Արարատ Միրզոյանը տեղեկացրել է ՆԱՏՕ-ի և գործընկեր երկրների արտաքին գործերի նախարարների պաշտոնական ընթրիքին մասնակցելու մասին։

«Պատիվ ունեցա ներկա լինելու ՆԱՏՕ-ի և գործընկեր երկրների արտաքին գործերի նախարարների պաշտոնական ընթրիքին, որը կազմակերպվել էր Վաշինգտոնում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի կողմից:

Դա լավ հնարավորություն էր՝ գործընկերների հետ շարունակելու մտքերի փոխանակումը տարածաշրջանային զարգացումների, ավելի կայուն և անվտանգ Հարավային Կովկասի և ընթացիկ մարտահրավերների վերաբերյալ Հայաստանի տեսլականի մասին»,- X-ի իր միկրոբլոգում գրել է Միրզոյանը:

  • Կիսվել: