ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Պատգամավոր Ռուստամ Բաքոյանն իրեն ծեծելու վերաբերյալ դիմում չի ներկայացրել ոստիկանություն․ հերքում

Պատգամավոր Ռուստամ Բաքոյանն իրեն ծեծելու վերաբերյալ դիմում չի ներկայացրել ոստիկանություն․ հերքում

Ոստիկանությունը հերքում է մամուլում շրջանառվող լուրերն առ այն, որ ԱԺ իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանը ոստիկանության Աջափնյակի բաժին դիմում է ներկայացրել իրեն ծեծելու վերաբերյալ։
 
Ինչպես InfoPort.am-ին հայտնեցին Ոստիկանության լրատվական բաժնից՝ նման միջադեպի մասին դիմում չի ստացվել։
Նշենք, որ, ըստ մամուլում շրջանառվող լուրերի, իբրև թե ծեծկռտուք է եղել Բաքոյանի և նրա ընտրողների միջև, ինչի կապակցությամբ պատգամավորը հաղորդագրություն է ներկայացրել ոստիկանիւթյուն։

  • Կիսվել: