շաբաթ, մայիս 25
25 / 5 / 2024
Պատգամավոր Նազելի Բաղդասարյանը հանդիպել է ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանի հետ

Պատգամավոր Նազելի Բաղդասարյանը հանդիպել է ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանի հետ

ԱԺ իմքայլական պատգամավոր Նազելի Բաղդասարյանը հանդիպել է ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանի հետ: Այս մասին նա հայտնել է ֆեյսբուքյան գրառմամբ:

Բաղդասարյանը, մասնավորապես, նշել է. ՛՛Մարտի 15-ից աշխատանքային այցով գտնվում եմ Արցախի Հանրապետությունում։ Այցի շրջանակում այսօր հանդիպել եմ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանի հետ։

Քննարկել ենք հետպատերազմական շրջանի խնդիրներն ու դրանց լուծման իրավական ուղիները։
Այնուհետև հանդիպումը շարունակվել է ընդլայնված կազմով՝ Արցախի ԱԺ պետական- իրավական մշտական հանձնաժողովի անդամների մասնակցությամբ։

Անդրադարձ է կատարվել «Անհայտ կորած անձանց մասին» ՀՀ օրինագծի նպատակահարմարությանը և ընդունման անհրաժեշտությանը:

Կարևորում եմ նման ձևաչափով հանդիպումները և վստահեցնում եմ, որ դրանք կլինեն շարունակական՛՛:

  • Կիսվել: