ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Պատգամավոր Մաթևոս Ասատրյանը հերքում է Ապարանում հնչած կրակոցների հետ իր կամ իր հարազատների առնչությունը

Պատգամավոր Մաթևոս Ասատրյանը հերքում է Ապարանում հնչած կրակոցների հետ իր կամ իր հարազատների առնչությունը

Պատգամավոր Մաթևոս Ասատրյանը հերքում է Ապարանում հնչած կրակոցների հետ իր կամ իր հարազատների առնչությունը։ Նա հայտարարություն է տարածել, որում ասվում է․

«Հարգելի՛ քաղաքացիներ, հայտնում եմ, որ արդեն մի քանի ժամ մամուլում և որոշ անբարոյական քաղաքական գործիչների կողմից տարածվող լուրերը, թե ես կամ իմ ընտանիք անդամները մասնակցել ենք ժամեր առաջ տեղի ունեցած ողբերգական դեպքին, բացարձակ սուտ են և աղերս չունեն իրականության հետ։ 

«Ակնհայտ է, որ մարդասպանությունը նվիրական հավատամք դարձրածները այս սուտ լուրերով փորձում են հավասարության նշան դնել մեր և իրենց միջև։ Չի՛ հաջողվելու, սրիկաներ։

Ցավակցում եմ մահացածի հարազատին, ապաքինում եմ մաղթում վիրավորներին, վստահ եմ՝ շուտով գործն ամբողջությամբ կբացահայտվի։ Խոհեմություն բոլորիս»,-նշել է նա։

Միջադեպի մասին հայտարարություն է տարածել նաև ՀՀ ոստիկանությունը, որում նշվում է․ «Հունիսի 19-ին՝ ժամը 19.45-ի սահմաններում, Արագածոտնի մարզի Նիգավան գյուղում մի խումբ անձանց մասնակցությամբ միջադեպ է տեղի ունեցել։ Այդ ընթացքում հնչել է կրակոց, նախնական տվյալներով’ գործադրվել է որսորդական հրացան:

Տուժած վեց տղամարդիկ տեղափոխվել են տարբեր բժշկական կենտրոններ: Նրանցից մեկը մահացել է: Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել, որի շրջանակներում ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական ծավալուն միջոցառումներ: Տեղեկացնում ենք, որ միջադեպը քաղաքական ենթատեքստ չի պարունակում, ավելին՝ պատճառը կենցաղային է: Դեպքին առավել մանրամասն կանդրադառնանք առաջիկայում»:

 
 

  • Կիսվել: