երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
«Պատերազմով գրավեցինք Շուշին, խաղաղությամբ կգրավենք Երևանը». ադրբեջանցի պատգամավոր

«Պատերազմով գրավեցինք Շուշին, խաղաղությամբ կգրավենք Երևանը». ադրբեջանցի պատգամավոր

Ադրբեջանի խորհրդարանի Մարդու իրավունքների հարցերով հանձնաժողովի նախագահ Զահիդ Օրուջը Միլի Մեջլիսում ելույթի ժամանակ հայտարարել է, որ կգրավեն Երևանը:

Նա, մասնավորապես, ասել է. ՛՛Ժողովուրդները չեն կարող հավերժ ապրել թշնամության և պատերազմի պայմաններում։ Մենք պատերազմով գրավեցինք Շուշին, խաղաղությամբ կգրավենք Երևանը՛՛:

Նշենք, որ սա ադրբեջանցի այս պատգամավորի միակ այսպիսի հայտարարությունը չէ: Նախկինում էլ նա ասել էր, որ Մոսկվայում, Բրյուսելում, Սոչիում և Պրահայում կայացած բանակցությունները ցույց են տվել, որ մոդերատորներին ոչ թե խաղաղություն է պետք, այլ գերիշխանություն Կովկասում։ ՛՛Ուստի Հայաստանին Իրանի, Ռուսաստանի, Ֆրանսիայի և Ամերիկայի ձեռքից ՛՛վերցնելը՛՛ շատ կարևոր խնդիր է՛՛,-նշել էր նա:

Բացի այդ՝ Օրուջը նաև հավելել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Նիկոլ Փաշինյանի հանդիպումը երեք երկրների մայրաքաղաքներում (Բաքու, Անկարա, Երևան) միակ ելքն է ստեղծված իրավիճակից:

 

  • Կիսվել: