հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Պատերազմի ընթացքում տուժած զինծառայողների և կամավորների բուժումը կիրականացվի անվճար և արտոնյալ պայմաններով

Պատերազմի ընթացքում տուժած զինծառայողների և կամավորների բուժումը կիրականացվի անվճար և արտոնյալ պայմաններով

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը կառավարության հավանությանն է ներկայացրել նախագիծ, որով առաջարկվում է Հայաստանի կամ Արցախի Հանրապետության նկատմամբ իրականացված ռազմական գործողությունների արդյունքում տուժած զինծառայողների և ոչ զորահավաքային զորակոչով պատերազմի մասնակիցների (կամավորներ), ինչպես նաև Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը մասնակցած անձանց մարտական գործողությունների մասնակիցների վերականգնողական բուժօգնությունը իրականացնել պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով:

Նախատեսվում է «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի մասին» «Առողջապահություն» բաժնի «Զինծառայողներին, ինչպես նաև փրկարար ծառայողներին և նրանց ընտանիքի անդամներին բժշկական օգնության ծառայություններ» ծրագրի շրջանակներում դեպքերի թվի ավելացում շուրջ 4000-ով, որը կպահանջի լրացուցիչ շուրջ 2 մլրդ. 870 միլիոն ՀՀ դրամ: Հաջորդ տարիներին տենդենցը առնվազն կպահպանվի:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: