չորեքշաբթի, հուլիս 22
22 / 7 / 2026
Պատերազմի պատճառով խախտվել է 30 հազար արցախցու կրթական իրավունքը․ ԱՀ ԿԳՄ նախարար

Պատերազմի պատճառով խախտվել է 30 հազար արցախցու կրթական իրավունքը․ ԱՀ ԿԳՄ նախարար

Ընդհանուր առմամբ, պատերազմի արդյունքում տուժել է 24 հազար դպրոցական, մոտ 4 հազարը նախադպրոցական տարիքի երեխաներ են, իսկ մնացածը քոլեջների և ուսումնարանների սաներ, ինչպես նաև բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողներ: Այս մասին այսօր լրագևողների հետ զրույցում ասաց Արցախի  կրթության, գիտության և մշակույթի նախարար Լուսինե Ղարախանյանը:

"Պատերազմի արդյունքում ավերվել են 70-ից ավելի դպրոցներ, 10-ից ավելի մանկապարտեզներ և նույն չափով էլ մշակութային օջախներ",- հայտնեց նախարարը։

 

  • Կիսվել: