երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Պատասխանատու ասում եմ` 2018-ին ստացած բանակցային բովանդակությամբ Ղարաբաղն Ադրբեջանի կազմում չգտնվելու ոչ մի տեսական հնարավորություն չուներ. Փաշինյան

Պատասխանատու ասում եմ` 2018-ին ստացած բանակցային բովանդակությամբ Ղարաբաղն Ադրբեջանի կազմում չգտնվելու ոչ մի տեսական հնարավորություն չուներ. Փաշինյան

Ձեր ժամանակ դուք ընդունել եք, որ դա Ադրբեջան է. հերի՛ք է մանիպուլյացիաներով զբաղվեք։ Այս մասին, դիմելով ընդդիմությանը, այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա խորհրդարանական ընդդիմադիր երկու ուժերին մեղադրեց այն բանի համար, որ մինչ օրս չեն ներկայացրել, թե իրենք ինչ տարբերակով կկանխեին պատերազմը։

Վարչապետն ասաց. ՛՛Առաջարկում եմ` գնացեք, մտածեք ու ասեք` 2018–ի դրությամբ կանեիք սա, սա, սա ու դրա արդյունքում կկանխեիք պատերազմը: Ես, այո՛, ասում եմ` պատերազմը կանխելու տարբերակը մեկն էր` տարածքների հանձնումն առանց կարգավիճակի ճշգրտման։ Պատասխանատու ասում եմ` 2018թ–ին ստացած բանակցային բովանդակությամբ Ղարաբաղն Ադրբեջանի կազմում չգտնվելու` չուներ ոչ մի տեսական հնարավորություն։ Սա ձեր իշխանությունն է թողել, դավաճանների իշխանությունը։ Դուք, որ բանակը թալանել եք, որ երկիրը թալանել եք...՛՛։

Ըստ Փաշինյանի՝ բանակցային գործընթացում ՛՛աղետ՛՛ է գրանցվել 2016թ–ին, երբ Ղարաբաղը կորցրել է Ադրբեջանի կազմից դուրս լինելու գործնական և տեսական բոլոր հնարավորությունները։
Վարչապետը հիշեցրեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի խոսքերն այն մասին, որ իրենք պատրաստ են եղել հանձնելու Ղարաբաղի 7 շրջանները, բայց Ադրբեջանը նորանոր պահանջներ էր առաջ քաշում:

 

 

  • Կիսվել: