Սպասում են «на старт, внимание, марш» լինի՞, էդ 28-ը որ այլ թղթի տակ են ստորագրել, դրա համար չեղա՞վ. Արթուր Խաչատրյանը՝ իմփիչմենթի մասին
Նախ, ես ուզում եմ հասկանամ իմփիչմենթի գործընթացի, այսպես կոչված, նախաձեռնողները ովքեր էին: Մի քիչ անհասկանալի է, ինչի սկզբից հենց իրենք չէին հանդես գալիս, հարցեր են առաջանում, մենք իմփիչմենթի մասին մեր կարծիքը հայտարարել էինք: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հոտ զրույցում ասաց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արթուր Խաչատրյանը:
«Հայտնել էինք դեռևս ամիս, ամիս ու կես առաջ, թե որն են մեր պայմանները: Մենք չենք շեղվում մեր հայտարարած նպատակից, դա վերահաստատել էր նաև խմբակցության ղեկավարը երկու օր առաջ տարածած իր հայտարարության մեջ, մեր խմբակցության պատգամավորներն են հստակ նշել, դա իրականություն է, իմ մոտ այն տպավորությունն է, որ նախաձեռնողները կամ նախաձեռնողներին հետո աջակցողներն այլ նպատակ ունեն, և եթե իրենք իրոք շահագրգռված լինեին, որ այդ հարցը մտներ օրակարգ, իրենք առնվազն արդեն աշխատանքներ տարած կլինեին, նրանից հետո առանց քվեների հնարավոր չէ այդ հարցը կարգավորել»- ասաց Խաչատրյանը:
«Այսինքն, թվում է, թե ութ հոգի արդեն ստորագրել են, 28 հոգին են պակաս ստորագրել, իրենք վազելով կմտցնեն Ազգային ժողով, և 72 ժամ հետո կունենանք նոր վարչապետ, իրենք տպագրել են թուղթ, որտեղ կա վեց ստորագրություն, մենք տպագրել ենք թուղթ, որտեղ կա 28 ստորագրություն, և հայտարարելու ենք, որ այդ 28 ստորագրությունը կան, պատրաստ են, 36 ստորագրություն պետք է ապահովվի»,- ասաց Խաչատրյանը:
Լրագրողի հարցին, թե իրենց պայմանն է ապահովել երկու պատգամավո՞ ր՝ պատասխանեց.
«Դա մեր պայմանը չի, դա օրենսդրության պայմանն է: Երկրորդ, փողոցային պայքարն անհրաժեշտ է, առանց փողոցային պայքարի հնարավոր չի լինի բեկել այն 20 հոգու, կամ ապահովել 54 ձայն, որպեսզի Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնվի, պետք է Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնվի, հետո նոր վարչապետ ընտրվի։ Դա անհրաժեշտ և բավարար պայման է։ Հիմա վեց հոգի ստորագրել են, բայց ուրիշ բլանկ է եղել, լավ, էդ բլանկը թող լինի, տեսնենք, էդ ութ հոգին կան, չկան: էլի եմ ասում, տպավորություն է փորձում ստեղծել, որ հեսա էն ութ հոգին արդեն ստորագրել են, այն մնացած 18 հոգին էլ, այն, կներեք էլի, «Նա ստարտ, վնիմանիու, մարշ» պատրաստ, սպասում են, հեսա մի հատ մարշ բրասոկ է լինելու, այ այդ 28 հոգին ուրիշ թղթի տակ են ստորագրել և դրա համար խափանարարական գործունեությամբ են զբաղվում», -ասաց Խաչատրյանը: