Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջից միացած եւ նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու պահանջ ներկայացնող շուրջ 700 փաստաբանների ներկայացուցիչներն այս պահին հանդիպում են գլխավոր դատախազի հետ։ Այս մասին ընդդիմության հանրահավաքին հայտարարեց ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը։

Փաստաբանները հետեւյալ փաստաթղթերը ներկայացրին․

ա) ԱԺ նախագահին՝ ռազմական դրությունը վերացնելու եւ վարչապետին անվստահություն հայտնելու պահանջը

բ) փաստաբան հանդիսացող պատգամավորներին՝ «Իմ քայլը» խմբակցությունից դուրս գալու հորդորը

գ) ՀՀ գլխավոր դատախազին՝ հանցագործության մասին հաղորդումը։