ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Ամեն ինչ հարաբերական է. Սասուն Միքայելյանը՝ կորոնավիրուսի տարածման մասին

Ամեն ինչ հարաբերական է. Սասուն Միքայելյանը՝ կորոնավիրուսի տարածման մասին

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի կարծիքով, ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի առաջարկը՝ ԱԺ նիստերը դադարեցնելու մասին պոպուլիզմ է:

«Պարոն Մարուքյան, դուք քվեարկությամբ հաստատեցիք ԱԺ նիստերի օրակարգը, չնայած որ դեմ էիք նիստեր անելուն: Այնպես որ ես կարծում եմ, որ ձեր արածը պոպուլիզմ է, չեմ ուզում վիրավորել: Երկրորդ՝ Իտալիայում առաջին հիվանդը, որ լրիվ իտալացիքին վարակել էր, առողջացել ա: Ընենց որ ամեն ինչ հարաբերական ա», -հայտարարեց Միքայելյանը:

Հիշեցնենք՝ այսօր ԱԺ նիստերի մեկնարկին ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը խորհրդարանի ղեկավարությանն առաջարկեց չհաստատել նիստերի օրակարգը, դարդարեցնել ԱԺ լիագումար նիստերը և խորհրդում մնալ միայն ԱԺ խորհուրդի անդամներով: Սակայն ԱԺ նախագահը, ինչպես նաև «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը դեմ էին առաջարկին:

  • Կիսվել: