ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Պաշտպանները հրաժարվեցին ներկայացնել Քոչարյանի գույքի արժեքի վերաբերյալ փաստաթղթերը․  գույքի կալանքը վերացնելու միջնորդության լուծումը հետաձգվեց

Պաշտպանները հրաժարվեցին ներկայացնել Քոչարյանի գույքի արժեքի վերաբերյալ փաստաթղթերը․ գույքի կալանքը վերացնելու միջնորդության լուծումը հետաձգվեց

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով շարունակվում է պաշտպանության կողմի միջնորդության քննարկումը:

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը ներկայացրեց արգելանքի տակ գտնվող Քոչարյան գույքի և բանկային հաշիվերի վերաբերյալ դատարանին տեղեկություն տրամադրելու վերաբերյալ պաշտպանական թիմի դիրքորոշումը։

«Քանի դեռ Ռոբերտ Քոչարյանի գույքի արժեքը հիմնավորելու պարտականությունը դրված է ոչ թե պաշտպանների, այլ մեղադրանքի և վարույթ իրականացնող մարմնի վրա, քանի դեռ մենք չունենք հստակ համոզմունք, որ դատարանի կողմից պահանջված փաստաթղթերի բովանդակությունը չի օգտագործվի ի վնաս պարոն Քոչարյանի, քանի դեռ կալանքի տակ դրված գույքի արժեքը որևիցե կերպ չի կարող արդարացնել քննիչի անօրինական որոշումը ուժի մեջ թողնելը, մենք օգտվում ենք քրեական դատավարության օրենսգրքի 19 հոդվածի 5-րդ մասով նախատեսված մեր իրավունքից և այս փուլում չենք ցանկանում ներկայացնել կալանքի տակ գույքի արժեքի վերաբերյալ փաստաթղթեր»,-ասաց Ալումյանը։

Դատավոր Աննա Դանիբեկյանի որոշմամբ, հետաձգեց Քոչարյանի և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գույքի վրա դրված կալանքը վերացնելու միջնորդության քննարկումը և լուծումը մինչև դատարանի կողմից կալանադրված գույքի արժեքը որոշելը։

Նշենք, որ նախորդ նիստին պաշտպանության կողմը միջնորդել է Ռոբերտ Քոչարյանի եւ Արմեն Գեւորգյանի գույքի վրա դրված կալանքը հանելու մասին:

  • Կիսվել: