շաբաթ, հոկտեմբեր 24
24 / 10 / 2026
Պաշտոնից հրաժարված, ապա դիմումը հետ վերցրած Արարատի մարզպետը կազատվի. նրան կփոխարնին որդին

Պաշտոնից հրաժարված, ապա դիմումը հետ վերցրած Արարատի մարզպետը կազատվի. նրան կփոխարնին որդին

Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանը կազատվի պաշտոնից: Այս հարցն ընդգրկված է հունվարի 13-ի կառավարության նիստի չզեկուցվող հարցերի թվում:

Չզեկուցվող հարցերի շարքում է նաեւ նոր մարզպետի նշանակումը: Արարատի նոր մարզպետ կնշանակվի նախկին մարզպետի որդին` Սեդրակ Թևոնյանը:

Սեդրակ Թևոնյանը հունվարի 4-ին վայր էր դրել պատգամավորական մանդատը։ Իսկ Ռազմիկ Թևոնյանը մարզպետ էր նշանակվել 2020 թվականի դեկտեմբերին, իսկ 2021-ի սեպտեմբերի 9-ին հրաժարական էր տվել, իսկ օրեր անց հետ վերցրել հրաժարականի դիմումը:

  • Կիսվել: