կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Փաշինյանը վստահեցնում է` Գրանադայում որևէ փաստաթուղթ չի ստորագրվի

Փաշինյանը վստահեցնում է` Գրանադայում որևէ փաստաթուղթ չի ստորագրվի

 Իսպանիայի Գրանադա քաղաքում որևէ փաստաթուղթ չի ստորագրվի։ Այս մասին Երևանի ավագանու ընտրություններում քվեարկելուց հետո, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
 
«Ցավոք սրտի, ոչ։ Եթե փաստաթուղթ նախատեսվեր ստորագրել, ապա կնշանակեր, որ մենք համարել ենք, թե այդ փաստաթուղթը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության հավասարակշռված շահին, և մենք պատրաստ ենք ստորագրել։ Մենք ասել ենք, որ մեր առաջնահերթությունը խաղաղության օրակարգն է և ուզում ենք հնարավորինս արագ, օրինակ` մինչև տարեվերջ կամ մյուս տարվա սկիզբ, ստորագրել Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր։ Մենք ամեն ինչ անում ենք դրա համար»,– ասաց Փաշինյանը։
 
Նշենք, որ Իսպանիայի Գրանադա քաղաքում հոկտեմբերի 5-ին եռակողմ ձևաչափով ևս մեկ հանդիպում է նախատեսվում։ Ներկայում, այն բանից հետո, երբ Ադրբեջանը Հայաստանին փոխանցեց խաղաղության պայմանագրի շուրջ իրենց առաջարկությունները, տեղեկություններ էին շրջանառվում, որ Գրանադայում ինչ–որ փաստաթուղթ կարող է ստորագրվել։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: