կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Փաշինյանը վհուկների որս է սկսել, իսկ թիմը խրախճանքի մեջ է․ «Հրապարակ»

Փաշինյանը վհուկների որս է սկսել, իսկ թիմը խրախճանքի մեջ է․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Մինչ Նիկոլ Փաշինյանի հրահանգով պետական գերատեսչություններում վհուկների որս է սկսվել, եւ ահազանգեր են հնչում, որ բոլոր ընդդիմադիր աշխատողներին հրահանգում են դիմում գրել-հեռանալ, քանի որ ով իրենց հետ չէ, չպետք է պետական ապարատում աշխատի, Փաշինյանի թիմակիցները յուրայինների հետ հետընտրական խրախճանքներ են կազմակերպում։

Արարատի մարզպետ Ռազմիկ Թեւոնյանն ընտրություններից հետո իրենց համար աշխատող բոլոր «տասովշչիկներին» հովանավորել է, որպեսզի խմբերով հավաքույթներ, պիկնիկներ կազմակերպեն, նշեն իրենց հաղթանակը։ Փաշինյանի սրտի օլիգարխ Սամվել Ալեքսանյանն էլ է յոթ օր-յոթ գիշեր իր ընկերության աշխատողների համար «Փարվանա»-ում քեֆ-ուրախություն կազմակերպել»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

  • Կիսվել: