երեքշաբթի, ապրիլ 22
22 / 4 / 2025
Փաշինյանը տեսակապով կմասնակցի ԵԱՏՄ նիստին․ Պեսկով

Փաշինյանը տեսակապով կմասնակցի ԵԱՏՄ նիստին․ Պեսկով

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսակապի միջոցով կմասնակցի Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին: Այս մասին հայտնել Է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
 
«Այսօր լինելու է ԵԱՏՄ գագաթնաժողով, շատ կարևոր միջոցառում։ Առաջնորդները կրկին կհավաքվեն Իգորում (Լենինգրադի մարզի բնակավայր. խմբ.), նախ տեղի կունենա նեղ կազմով, ապա ընդլայնված կազմով նիստ: Նեղ կազմով նիստից մամուլի համար բաց կլինի նախագահ (Վլադիմիր) Պուտինի բացման խոսքը, ապա Հայաստանի վարչապետ Փաշինյանի խոսքը. նա կմասնակցի տեսակապով»,-ասել Է Պեսկովը լրագրողներին:
Հիշեցնենք` Փաշինյանը վարակվել է կորոնավիրուսով։

  • Կիսվել: