ուրբաթ, օգոստոս 14
14 / 8 / 2020
Փաշինյանը տեղյակ չի եղել, որ դիրքերը բարելավվել են, սուտ է որ հուլիսյան դեպքերին նա կազմակերպչական դեր է խաղացել․ Արթուր Դանիելյան (տեսանյութ)

Փաշինյանը տեղյակ չի եղել, որ դիրքերը բարելավվել են, սուտ է որ հուլիսյան դեպքերին նա կազմակերպչական դեր է խաղացել․ Արթուր Դանիելյան (տեսանյութ)

«Ադեկվադ» միաբանության ղեկավար Արթուր Դանիելյանը ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերում անդրադարձել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը Արմեն Գրիգորյանի հայտարարությանը, ըստ որի՝ հուլիսին Տավուշի սահմանագոտում հայ-ադրբեջանական բախումների ժամանակ գործողությունների հիմնական ղեկավարը եղել է նիկոլ Փաշինյանը։  

«Նիկոլ Փաշինյանը, անշուշտ, կազմակերպչական դեր խաղացել է, սակայն բուն ասելիքը ամբողջությամբ սուտ է, նա տեղյակ չի եղել, որ դիրքերը բարելավվել են»,- ասաց նա և նշեց, որ դրանից հետո արդեն տեղի ունեցած գործողությունները, մասնավորապես հուլիսի 13-ի ավտոերթը խափանելը, մարդկանց բերման ենթարկելը կազմակերպել է Նիկոլ Փաշինյանը։

«Խնդիրը նրանում է, որ այդ օրը մեր մեջքին կանգնած էր Խաչատուրով եղբայրներից Իգորը, ինչը ֆիքսվել էր»,- ասաց նա։

Ըստ Արթուր Դանիելյանի՝ ՀՀ վարչապետը ստում է, երբ ասում է, որ փայլուն հարաբերություններ ունենք Ռուսաստանի հետ և նա չկարողացավ նաև լուծել ծիրանի սպառման խնդիրը, ինչը նախկինում կլուծվեր մեկ զանգով։

«Երբ Արմեն Գրիգորյանը պնդում է, որ Փաշինյանը բոլոր գործընթացներն ինքն է կառավարել, ինչպես կբացատրի այն բախումները, երբ Փաշինյանը բախումների կիզակետին ինչ-որ հարցեր էր հնչեցնում պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին և փորձում հասկանալ ադրբեջանական «ՈւԱԶ»-ը մոլորվե՞լ էր, թե ոչ։ Ես ուզում եմ հասկանալ, որ այն մարդը լիարժեք տիրապետում է այդ ամեն ինչին, ինչպես չգիտեր, թե մոլորվե՞լ էր, թե ոչ կամ ինչու պետք է նման հարց հնչեցնել»,- ասաց նա։

Ամփոփելով՝ Արթուր Դանիելյանն ասաց․«Մենք հասել ենք նրան, որ այս երկու տարվա ընթացքում սրանք ստիպված հայրենասեր են խաղում և ստիպված են իրենց «պրավալները» քողարկել համահայկական համախմբմամբ, ինչի դեմ իրենք պայքարել են»։

Մանրամասները՝ տեսանյութում։ 

  • Կիսվել: