երկուշաբթի, ապրիլ 28
28 / 4 / 2025
Փաշինյանը Տալլինում հարգանքի տուրք է մատուցել Կոմունիզմի զոհերի հիշատակին

Փաշինյանը Տալլինում հարգանքի տուրք է մատուցել Կոմունիզմի զոհերի հիշատակին

Պաշտոնական այցի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը այցելել է Տալլինում գտնվող Կոմունիզմի զոհերի հուշահամալիր: Հայտնում են Կառավարությունից:

 

Վարչապետին ուղեկցել է Էստոնիայի Պատմական հիշողության ինստիտուտի խորհրդի անդամ Մարտին Անդրելլերը, ով ներկայացրել է հուշահամալիրի ստեղծման պատմությունը և խորհրդանշական նշանակությունը:

Նիկոլ Փաշինյանը ծաղիկներ է խոնարհել հուշապատի մոտ՝ հարգանքի տուրք մատուցելով Կոմունիզմի զոհերի հիշատակին:

  • Կիսվել: