հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
«Փաշինյանը ստում ու կեղծում է, երբ ասում է, թե բանակը 1997-ից զարգացում չի ապրել». «Փաստ»

«Փաշինյանը ստում ու կեղծում է, երբ ասում է, թե բանակը 1997-ից զարգացում չի ապրել». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Նորություն չէ, որ Նիկոլ Փաշինյանը 2020 թ. պատերազմում իր պարտության ու իր իսկ մեղքով ներկայում ստեղծված վիճակի համար պարբերաբար որպես մեղավոր է նշանակում զինվորներին, սպաներին, հրամանատարներին և բանակն ընդհանրապես: Վերջերս էլ հերթական անգամ նա հայտարարեց, թե, ըստ էության, չբարեփոխված բանակ է ժառանգություն ստացել: Ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը կարծում է, որ Նիկոլ Փաշինյանը կեղծում է: «Երբ 2020-ի հուլիսին հայկական կողմը երկու մարտական հենակետ էր վերցրել, Փաշինյանը փորձեց իր անունը ռազմական հաղթանակների հետ կապել:

 

Ժամանակին ամեն Աստծու օր նման օպերացիաներ էինք անում, այնքան սովորական էր դա, որ որևէ մեկը պարգև չէր էլ ստանում՝ համարելով, որ իր պարտականությունն է կատարել: Հիմա Փաշինյան Նիկոլը երևի նաև հիշողության կորուստ ունի: Մոռանում է, որ նույն 2020-ի հուլիսին պարգևներ բաժանելուց զատ ասում էր, որ հայկական բանակը կրկին վերահաստատեց տարածաշրջանում իր ուժեղ լինելու հանգամանքը, մի փունջ կենաց էր ասում:

  • Կիսվել: