կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ալբանիայի վարչապետին

Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ալբանիայի վարչապետին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ալբանիայի Հանրապետության վարչապետ Էդի Ռամային՝ երկրի Անկախության օրվա առթիվ:

«Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից ջերմ շնորհավորանքներ և լավագույն մաղթանքներ եմ հղում Ձեզ և Ալբանիայի բարեկամ ժողովրդին` Ալբանիայի Հանրապետության Անկախության օրվա կապակցությամբ։

Հայաստանը կարևորում է Ալբանիայի հետ համագործակցության զարգացումը երկկողմ և բազմակողմ ձևաչափերում: Լիահույս եմ, որ համատեղ ջանքերով մեզ կհաջողվի որակական նոր մակարդակի բարձրացնել հայ-ալբանական միջպետական հարաբերությունները և ակտիվացնել քաղաքական երկխոսությունը՝ ի նպաստ մեր երկրների և ժողովուրդների»,- ասված է ՀՀ վարչապետի ուղերձում:

  • Կիսվել: