ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Փաշինյանը՝ Ռուսաստանի ԱԳՆ-ի հայտարարության մասին

Փաշինյանը՝ Ռուսաստանի ԱԳՆ-ի հայտարարության մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույցի ժամանակ պատասխանել է Ռուսաստանի ԱԳՆ հայտարարության վերաբերյալ հարցին:

Վարչապետը հիշատակել է տարբեր տարիների հայտարարություններ, որոնցում ԵԱՀԿ Մինսկի խմբի բոլոր երեք պետությունները՝ ՌԴ-ն, Ֆրանսիան ու ԱՄՆ-ն, ճանաչել են Արցախն Ադրբեջանի կազմում:

Նիկոլ Փաշինյանը նշել է. ՛՛Դաժան իրադարձություններից հետո մենք մեզ հարց ենք տվել՝ եթե միջազգային հանրության դիրքորոշումն այդպիսին է, ինչպե՞ս ենք դրա դեմ կռիվ տալու: Հայաստանը ԼՂ-ի հարցում առաջին իսկ օրից՝ Լիսաբոնի գագաթնաժողովից, վարել է ֆեյք քաղաքականություն. այն նպատակները, որոնք հայտարարված են եղել, հենց առաջին օրից եղել են անհասանելի՛՛:

Հիշեցնենք, որ Մոսկվան պնդել էր, որ Հայաստանի՝ ԼՂ-ն Ադրբեջանի մաս ճանաչելով՝ էապես փոխվել են հիմնարար պայմանները, որոնցում ստորագրվել է նոյեմբերի 9-ի եռակողմ պայմանագիրը և խաղաղապահների հետ կապված իրավիճակը:

 

  • Կիսվել: