չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Փաշինյանը Պուտինի հետ կմասնակցի Արևելյան տնտեսական ֆորումին

Փաշինյանը Պուտինի հետ կմասնակցի Արևելյան տնտեսական ֆորումին

 ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 7-ին Վլադիվոստոկում կմասնակցի «Բազմաբևեռ աշխարհի ճանապարհին» թեմայով Արևելյան տնտեսական 7-րդ համաժողովի լիագումար նստաշրջանին, որը տեղի կունենա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և այլ պետությունների ղեկավարների մասնակցությամբ: Օրվա ընթացքում նախատեսված են նաեւ Վլադիմիր Պուտինի երկկողմ հանդիպումները արտասահմանյան առաջնորդների հետ, որոնք հրավիրվել են համաժողովին: Մտքեր կփոխանակվեն երկկողմ և տարածաշրջանային օրակարգի արդիական հարցերի շուրջ։ Այս մասին տեղեկացնում է Կրեմլի պաշտոնական կայքը։

Ըստ աղբյուրի՝ նստաշրջանին կմասնակցեն նաև Մյանմայի, Մոնղոլիայի ղեկավարները, Չինաստանի խորհրդարանի ղեկավարը, Հնդկաստանի և Մալայզիայի ղեկավարները՝ տեսակապի միջոցով։

  • Կիսվել: