հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Փաշինյանը փաստաթուղթը չէր ստորագրել, քանի որ որոշ կետերի հետ համաձայն չէր. դրանք հանվեցին, նոր ստորագրեց. Աղազարյան

Փաշինյանը փաստաթուղթը չէր ստորագրել, քանի որ որոշ կետերի հետ համաձայն չէր. դրանք հանվեցին, նոր ստորագրեց. Աղազարյան

ՔՊԿ պատգամավոր Հովիկ Աղազարյանը կարծում է, որ ՛՛Հայաստան՛՛-ի ներկայացուցիչ Արամ Վարդեւանյանն իր խոսքում մի քանի անգամ իրեն հակասեց։ Այս մասին Աղազարյանն ասաց այսօր ԱԺ-ում իր ելույթի ժամանակ:

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Եթե ինքը մի քիչ առաջ ասում է՝ ես ասել եմ, ներկայացրել եմ փաստեր, բայց միշտ պահպանել եմ անմեղության կանխավարկածը. բա հիմա Էրդողանին դու ի՞նչ իրավունքով ես համարում միջազգային հանցագործ։ Սիրուն ես խոսում, հո ժխտելու չի՞, բայց դատարկ ա մեջը ախպեր՛՛։

Աղազարյանն անդրադարձավ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մասին Վարդեւանյանի հայտարարությանը եւ ասաց. ՛՛Նա ասաց՝ մարդիկ եկել ու ասում էին, որ մենք ուզում ենք օգտակար լինենք կառավարությանը, որ չստորագրի այդ փաստաթուղթը, եթե հիշում եք՝ մի պահ եղավ, որ Պուտինն ու Ալիեւը ստորագրել էին, իսկ Փաշինյանը դեռ չէր ստորագրել. Փաշինյանը չէր ստորագրել, որովհետեւ որոշ կետերի հետ համաձայն չէր։ Այդ կետերը հանվեցին, նոր ստորագրեց. դա է եղել իրական պատճառը։ Նայել ենք այդ դրվագները, թե իրենք ինչ մաքուր աչքերով ու խորը մտքերով էին մտել կառավարության շենքը, որ օգնեին իշխանություններին։ Այնտեղ կար հրահանգ՝ սպանել ՀՀ վարչապետին եւ սպանել ԱԺ նախագահին. փառք տիրոջը, որ չեղավ՛՛։

Նա խոսեց նաեւ  արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքների մասին՝ ասելով.՛՛Ինձ շատ մոտիկ մարդիկ ասում էին՝ պարոն Աղազարյան, մենք գիտենք, որ դուք հաղթելու ենք ԼՀԿ-ին, որ դուք այնտեղ չհաբռգեք՛՛։

Աղազարյանն ասաց, որ Ազգային ժողովում հիմա իրենք ծանոթանում են ընդդիմադիրների հետ, շատերին էլ ճանաչում ու գնահատում են. ՛՛Մեկի խոսքից ազդվում ենք, մեկի խոսքը ցավով նույնիսկ հավանում ենք, որովհետեւ չէի ուզի, որ ինքն այդ խելոք բաներն ասեր, կուզեի ես կամ իմ ընկերն ասեինք՛՛։

Պատգամավորի խոսքով՝  ՛՛Պատիվ ունեմ՛՛ խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը չի խանգարում ԱԺ աշխատանքներին. «Ալեն Սիմոնյանը շատ լավ տարբերակ գտավ, որ եւս մեկ նիստ հրավիրեց, որպեսզի մեր կորցրած ժամանակը կոմպենսացնենք։ Բացի դա, մենք սրա համար փող ենք ստանում, եթե մի 2 օր էլ նիստ անենք, ոչ մի սարսափելի բան տեղի չի ունենա՛՛։

 

  • Կիսվել: