ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Փաշինյանը նոր որոշում է ստորագրել

Փաշինյանը նոր որոշում է ստորագրել

Նիկոլ Փաշինյանը ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 1030-Ա ԵՎ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 21-Ի N 614-Ա ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ որոշում է ստորագրել.

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը՝

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2015 թվականի հոկտեմբերի 30-ի «Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կառավարման խորհրդի կազմը հաստատելու մասին» N 1030-Ա որոշման հավելվածում «Վ. Սիմոնյան» բառերը փոխարինել «Ն. Տերյան» բառերով:

2. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2017 թվականի հունիսի 21-ի «Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կառավարման խորհրդի կազմը հաստատելու մասին» N 614-Ա որոշման հավելվածում «Մ. Առաքելյան - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար» բառերը փոխարինել
«Ն. Մկրտչյան - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնակատարի պարտականությունները կատարող» բառերով:

  • Կիսվել: