երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Փաշինյանը միտումնավոր փչացնում է մեր հարաբերությունները Իրանի և Ռուսաստանի հետ. Թևանյան

Փաշինյանը միտումնավոր փչացնում է մեր հարաբերությունները Իրանի և Ռուսաստանի հետ. Թևանյան

Նիկոլ Փաշինյանը շարունակում է միտումնավոր թշնամացնել Հայաստանին Ռուսաստանի հետ. Հռոմի ստատուտի վավերացման վտանգավոր հետևանքները: Նման խորագրով գրառուըմ է արել իր ֆեյսբուքյան էջում ՛՛Մայր Հայաստան՛՛ դաշինքի ղեկավար Անդրանիկ Թևանյանը:

՛՛Այն, ինչ տեղի ունեցավ Արցախի հետ ոչ միայն Ալիևի հանցավոր քաղաքականության, այլ նաև Նիկոլ Փաշինյանի՝ Թուրքիայի ու Ադրբեջանի հետ համաձայնության արդյունք է:

Փաշինյանը միտումնավոր փչացնում է մեր հարաբերությունները Իրանի և Ռուսաստանի հետ՝ դիմացը Թուրքիայից ակնկալելով սեփական իշխանության և անձի պաշտպանություն:

Ռուսաստանի հետ հարաբերությունների փչացման միտումնավոր քայլերից է Հռոմի ստատուտի վավերացման գործընթացը նիկոլական իշխանության կողմից:

Արևմուտք-Ռուսաստան սուր բախման պայմաններում ՌԴ նախագահի դեմ արվող քայլը կարող է հանգեցնել խիստ բացասական հետևանքների ու վերջնականապես փլուզել մեր անվտանգային համակարգը՛՛,-նշել է նա:

  • Կիսվել: